|
Post by Admin on Jun 18, 2020 16:25:01 GMT
ԳԼՈՒԽ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 26. Միջազգային համագործակցությունը
1. Կինեմատոգրաֆիայի միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի ու Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն եւ նախատեսում է` 1) օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրության իրականացում. 2) օտարերկրյա պետություններում կազմակերպվող կինոփառատոներին եւ կինոարվեստի այլ միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցության ապահովում. 3) օտարերկրյա պետություններում ազգային ֆիլմի օրերի, շաբաթների, կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումների կազմակերպում. 4) Հայաստանի Հանրապետությունում անցկացվող կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումներին օտարերկրյա ֆիլմարտադրողների եւ միջազգային կազմակերպությունների մասնակցության ապահովում. 5) միջազգային համագործակցության այլ ձեւեր: Հոդված 27. Համատեղ արտադրությունը1. Համատեղ արտադրություն է համարվում այն ֆիլմարտադրությունը, որը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմաններին. 1) առկա է մասնակցության առավելագույն մաս ներկայացնող ֆիլմարտադրող, որն ունի ստեղծագործական ու տեխնիկական փաստացի մասնակցություն ֆիլմարտադրության մեջ եւ բավարարում է այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են որպեսզի համատեղ արտադրության ֆիլմը համարվի ազգային ֆիլմ, 2) առկա է մասնակցության նվազագույն մաս ներկայացնող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրող, 3) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների եւ տարածքների բաշխման վերաբերյալ դրույթներ: 2. Համատեղ արտադրության ֆիլմերը օգտվում են սույն օրենքի համաձայն ազգային ֆիլմին վերապահվող առավելություններից:
|
|
|
Post by Albert on Jul 8, 2020 17:35:19 GMT
Համատեղ ֆիլմարտադրության համար օտարերկրյա կինոարտադրողին (լինի դա ֆիզիկական անձ, թե ընկերություն) հարկավոր է ներկայացնել մեր երկրում առկա ֆիլմարտադրության տեխնիկական հնարավորությունները և դրանցից օգտվելու հարկաին ճկուն քաղաքականությունը: Միևնույն ժամանակ կարիք չկա հարկերից ամբողջությամբ ազատել օտարերկրյա ֆիլմարտադրողի որը գալիս է Հայաստան այստեղ նկարահանումներ իրականացնելու համար:
|
|