|
Post by Admin on Jun 18, 2020 16:29:21 GMT
ԳԼՈՒԽ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸՀոդված 28. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով: 2. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով: ԳԼՈՒԽ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 29. Անցումային դրույթներ1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: 2. Սույն օրենքի 11-21-րդ հոդվածների դրույթները գործելու են դրանք կանոնակարգող կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից: 3. Սույն օրենքով նախատեսված կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:
|
|