Post by Admin on Jun 18, 2020 16:30:05 GMT
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման եւ միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծան նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման ու պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման, Հայաստանի Հանրապետության կառավարության, մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եւ կինեմատոգրաֆիայի ոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության հետ կապված հարաբերությունները:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարեւոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման եւ պետական աջակցության այլ ձեւերը: Որեւէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում: Կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի եւ երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Կարգավորված չէ ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որի ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում եւ կպաշտպանվեն բոլոր հեղինակային եւ հարակից իրավունքները:
Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, որի համաձայն հիշյալ մարմնի գործունեությունը կկարգավորվի օրենքով: Բացի այդ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձեւավորման արդյունքում:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման եւ ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի իրավական դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը եւ հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման եւ կիրարկման համար:
Օրենքների նախագծերը մշակվել են հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Կանադայի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների կինեմատոգրաֆիային ոլորտը կարգավորող իրավական ակտեր, որտեղ օրենսդրորեն ճանաչվում է կինեմատոգրաֆիայի հատուկ նշանակությունը եւ առանձնահատուկ օրենսդրական կարգավորում է նախատեսվում ոլորտի պետական աջակցության համար:
Միջազգային փորձը հատկապես ուսումնասիրվել է հարկային արտոնությունների, պետական ֆինանսավորման, վարձույթի վկայականի, կինոմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունների, միջազգային համագործակցության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասով:
Օրենքների նախագծերը նպատակ ունեն`
Հստակեցնել կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, պետական կառավարման մարմնի եւ ազգային մարմնի լիազորությունները,
Սահմանել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներին մասնակցության պետական աջակցության իրականացման հիմնական կանոնները,
Սահմանել ֆիլմարտադրության, ֆիլմերի ցուցադրման, վարձույթի իրականացման, վիճակագրական հաշվառման, պահպանության եւ օգտագործման հիմնական կանոնները,
Սահմանել հավաստագրի, վարձույթի վկայականի, ազգային ֆիլմի եւ համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման հիմանական կանոնները:
Ազգային ֆիլմերի ստեղծման եւ առաջխաղացման նպատակով հատկացումների կատարման եւ բարենպաստ պայմանների ստեղծման հիմնական կանոնները:
Ակնկալվում է, որ նշված օրենքների նախագծերի ընդունումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի զարգացման համար, մասնավորապես` օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի`
Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը, շահերի բախման եւ պետական միջամտության բացառմանը,
Կինեմատոգրաֆիայի ոլորտում հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությանը,
Կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը,
Ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի ու բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը,
Ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը եւ մրցունակության բարձրացմանը,
Հայաստանի Հանրապետության, հայկական մշակույթի եւ պատմության ճանաչելիության բարձրացմանը,
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով կինոթատրոնների ցանցի ստեղծմանը,
Կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային համագործակցության եւ համատեղ արտադրության զարգացմանը: