|
Post by Armcinema on Aug 20, 2020 11:23:02 GMT
Հոդված 6. Կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական միջամտության բացառումը
2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում գրաքննությունն, այդ թվում` պետական աջակցության մեխանիզմների գործադրման միջոցով, արգելվում է: Նկատառում՝ Եթե պետությունը ֆիլմարտադրողի սցենարը կամ նախագիծը հաստատել է, ստեղծագործելու ազատությունը չպետք է սահմանափակի, ֆիլմի իրականացման պրոցեսին չպետք է միջամտի, այլ միայն պետք է փուլ առ փուլ վերահսկի, որպեսզի կնքված պայամանագրից շեղում չլինի:
Առաջարկվող տարբերակ՝
2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում գրաքննությունը, այդ թվում` պետական աջակցության մեխանիզմների գործադրման միջոցով, արգելվում է, բացառությամբ ՀՀ Սահմանադրության հետ հակասության մեջ մտնող կամ Սահմանադրության պահանջներին հակասող և/կամ հակապետական ու հակաազգային բովանդակություն պարունակող դեպքերի:
|
|