|
Post by Armcinema on Aug 20, 2020 13:05:06 GMT
Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները
2. Լիազորված պետական մարմնի հաստատած կանոնակարգի համաձայն...
Նկատառում՝
Կարծում ենք, որ չի կարելի քվոտաներ տալ ՀԿ-ներին և օտարերկրյա մասնագետներին: Այդպիսով սահմանափակվում են ունենալիք լայն հնարավորությունները: Գոնե անհրաժեշտ է ընդհանուր գրել ՝ վիճակահանությամբ ընտրված 5 տեղական և օտարերկրյա փորձագետ:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 13:27:10 GMT
Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները 3. Մրցույթներն անցկացվում են ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն տարեկան առնվազն երկու անգամ, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած այն ֆիլմարտադրողները, որոնք միաժամանակ բավարարում են հետեւյալ բոլոր պայմաններին.
Առաջարկվող տարբերակ՝
Մրցույթներն անցկացվում են ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն տարեկան առնվազն երկու անգամ, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած և ֆիլմարտադրության արտոնագիր ունեցող այն ֆիլմարտադրողները, որոնք միաժամանակ բավարարում են հետեւյալ բոլոր պայմաններին.
Հ.Գ. նկատառում՝
1) ենթակետը բացատրություն է պահանջում, քանզի կարելի է տարբեր տեսանկունից դիտարկել
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 13:35:18 GMT
Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները
4. Մրցույթին չեն կարող մասնակցել այն ֆիլմարտադրողները, որոնք պետական բյուջեի կամ դրամագլխի միջոցների հաշվին ֆինանսավորում են ստացել երկու ֆիլմի նախագծերի համար եւ այդ ֆիլմերից ոչ մեկը չի մասնակցել առնվազն երեք միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրի կամ վերջին ֆինանսավորումից հետո չի անցել երեք տարի:
Նկատառում՝ Նման պահանջ դնել չի կարելի, նախ հակասում է Ֆիլմարտադրության փուլերի բաժանած ֆինանսավորման սկզբունքին, իսկ վերջին երեք տարի ժամկետը, եթե, իհարկե, ֆիլմարտադրության զարգացման նպատակ կա դրված, նպատակահարմար չէ: Բացի այդ, ֆիլմերի ստեղծման առաջնային և կարևոր նպատակը անպայման փառատոնի մասնակցելը չէ: Ավելին, փառատոներ կան, որ քաղաքական նկատառումներից ելնելով ազգային կամ ազգամիջյան խնդիրներ բարձրաձայնող ֆիլմերը մրցույթի չեն դնում: Բայց դա չի նշանակում, որ մենք նման ֆիլմեր չպետք է նկարենք:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 13:38:03 GMT
Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները 5. Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվում են հետեւյալ չափանիշներով` 1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը. 2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը. 3) ֆիլմի նախագծի իրականացվելիության ներուժը. 4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը. 5) ֆիլմի առաջխաղացման եւ հանրությանը ներկայացման հեռանկարը:
6. Մրցույթի եւ ֆիլմի նախագծերի պաշտպանության (փիչինգի) արդյունքների հիման վրա փորձագետների հանձնախումբը հաստատում է այն ֆիլմարտադրողների ցանկը, որոնց հետ կարող են կնքվել ֆինանսավորում հատկացնելու պայմանագրեր:
Նկատառում՝
Կարծում ենք, որ 5 և 6 կետերը օրենքի մեջ ներառվող հարցեր չեն, այլ մրցույթի կանոնակարգի, ուստի առաջարկում ենք հանել:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 13:39:10 GMT
ԳԼՈՒԽ 10 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 29. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Նկատառում՝
Կարծում ենք, որ 2 տարին բավական է ադապտացվելու և ռազմավարություն մշակելու համար: Պետք է առավելագույնը նշանակել 2022 թվական, ոչ ավելի:
|
|
Manvel Saribekyan,producer
Guest
|
Post by Manvel Saribekyan,producer on Aug 20, 2020 17:21:47 GMT
4. Մրցույթին չեն կարող մասնակցել այն ֆիլմարտադրողները, որոնք պետական բյուջեի կամ դրամագլխի միջոցների հաշվին ֆինանսավորում են ստացել երկու ֆիլմի նախագծերի համար եւ այդ ֆիլմերից ոչ մեկը չի մասնակցել առնվազն երեք միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրի կամ վերջին ֆինանսավորումից հետո չի անցել երեք տարի:
ՆԿատառում՝
Այս կետը չեմ կարծում Օրենքի մեջ կիրառելու անհրաժեշտություն է:Նման սահմանումներ կարող են ամրագրվել միայն մրցույթի անցկացման Կանոնակարգում:
Իսկ եթե հակված էք այն թողնելու,ապա նոր ֆինանսավորման համար նման պայմանները չի կարող բավարար լինել ոչ ֆինանսավորողի,և ոչ էլ արտադրող-պրոդյուսերի համար,առավելևս այն չի կարող պետական ռազմավարության միակ նպատակը լինել: Վերջապես հայկական կինոհանրությունը պետք է ընդունի,որ ֆիլմերը ստեղծվում են հանդիսատեսի համար,այլ ոչ թե միայն կինոփառատոններին մասնակցության համար: Նախ կան և կլինեն ֆիլմեր,որոնք փառատոններին մասնակցելու հավակնություններ չունեն,բայց փոխարենը հավաքելեն և կարող են հավաքել մեծ քանակության հանդիսատես,հետևաբար նաև եկամուտ,ինչպես նաև պետական և ագային նշանակություն ունեցող ֆիլմեր,որոնց համար կարևորը լայն տարածում ապահովելն է:
Առաջարկություն. Օրենքի այս կետը հանել ամբողջովին,քանզի կինոարտադրության զարգացման համար, միայն կինոփառատոնների մասնակցությունը բավարար պայման չի կարող լինել:
|
|
Manvel Saribekyan,producer
Guest
|
Post by Manvel Saribekyan,producer on Aug 20, 2020 18:02:07 GMT
4. Մրցույթին չեն կարող մասնակցել այն ֆիլմարտադրողները, որոնք պետական բյուջեի կամ դրամագլխի միջոցների հաշվին ֆինանսավորում են ստացել երկու ֆիլմի նախագծերի համար եւ այդ ֆիլմերից ոչ մեկը չի մասնակցել առնվազն երեք միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրի կամ վերջին ֆինանսավորումից հետո չի անցել երեք տարի:
Նկատառում՝
- Կարծում եմ սա Օրենքի մեջ ամրագրելու անհարաժեշտություն չունի,այն կարող է լինել,որպես մրցույթի անցկացման Կանոնակարգի պայմաններ: - Եթե հակված էք այն թողնելու,ապա նման պայմանների սահմանափակումները չեն կարող բխել ոչ ինվեստորների /նաև պետական ֆինանսավորման դեպքում/ և ոչ էլ արտադրող-պրոդյուսերի շահերից: Ավելին՝ պետական ֆինանսավորումը չի տրվում միայն փառատոններին մասնակցության հավակնություն ունեցող նախագծերին,հետևաբար նման պայմանների սահմանման դեպքում,պետք է ավելացնել նաև ֆիլմի տարածման ծավալների չափերով,քանզի կան և կլինեն ֆիլմեր,որոնք փառատոններին մասնակցություն չեն ունենա,բայց փոխարենը կունենան լայն ծավալի տարածում,հետևաբար կստանան նաև եկամուտներ,ինչպես նաև ֆիլմեր,որոնք կունենան պետական և ազգային նշանակություն ունեցող,որը կարծում եմ պետք է լինի կինոյի ոլորտի պետական ռազմավարության ծրագրի համատեքստում: - Անհասկանալի է նաև ՝ ՛՛կամ երեք տարի հետո՛՛ պետական ֆինանսավորում ստանալու պայմանը...Սա ինչ է,պատժի միջոց?)))
Առաջարկություն. Հանել այս կետը ամբողջովին,կամ ավելացնել նաև ֆիլմերի տարածման ինչ որ չափաբաժնի արդյունքներ արձանագրելու դեպքում պայմանը:
|
|
Manvel Saribekyan,producer
Guest
|
Post by Manvel Saribekyan,producer on Aug 20, 2020 18:18:29 GMT
|
|