|
Post by Admin on Jun 18, 2020 16:24:05 GMT
ԳԼՈՒԽ 6
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Հոդված 19. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը1. Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ նախահաշվային արժեքով ֆիլմարտադրություն իրականացելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ հավաստագիր եւ դրա հիման վրա ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունները ձեռք բերել նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով: 2. Մատակարարի հաշվետու եւ դրան հաջորդող տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է հավաստագրի հիման վրա մատուցած ծառայությունների մասով չստացած եկամտի (նվազագույն շահավետ գնի եւ իրացման գնի տարբերության) 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ ծառայությունների նվազագույն շահավետ գնի 20 տոկոսը: 3. Աջակցություն տրամադրողների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են դրամագլխին կատարվող հատկացումների գումարները: 4. Շահառուների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխից եւ պետական բյուջեից տրամադրվող գումարները: 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում հեռուստատեսությամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից եւ կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները: 6. Ազգային ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ բնօրինակ պատճենի եւ ֆիլմի հետ կապված փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ ազատվում է ավելացված արժեքի հարկից: 7. Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամկետի ընթացքում առանց մուտքի վիզայի գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ առանց աշխատանքի թույլտվության մասնակցել ֆիլմարտադրության աշխատանքներին` կառավարության սահմանած կարգով: 8. Ֆիլմարտադրության եւ կինոփառատոներում կամ կինոարվեստի այլ միջոցառումներում ֆիլմի ցուցադրման նպատակով ապրանքների ժամանակավոր ներմուծման ու արտահանման դեպքում գործում է հայտարարագրման պարզեցված կարգ եւ սահմանվում է հայտարարագրի ընդունման պահից չորս ժամվա ընթացքում ապրանքների բաց թողնման ժամկետ` առանց մաքսային վճարների վճարման: Հոդված 20. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումը1. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումն (այսուհետ` պետական ֆինանսավորում) իրականացվում է լիազորված պետական մարմնի հաստատած ծրագրով եւ չի հանդիսանում պետական պատվեր: 2. Պետական ֆինանսավորման նպատակով յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում է միջոցների հատկացում` տվյալ տարվա բյուջետային ծախսերի առնվազն 0,1 տոկոսի չափով: 3. Պետական ֆինանսավորումն իրականացվում է ֆիլմի առանձին կատեգորիաների համար հաստատված մասնաբաժինների եւ սահմանաչափերի համաձայն, որոնք սահմանում է կառավարությունն` ըստ. 1) ֆիլմի զարգացման, արտադրության, հետարտադրության եւ ֆիլմը հանրությանը ներկայացման փուլերի, 2) առավելագույն եւ նվազագույն չափով մասնակցության կարգավիճակի, 3) լիամետրաժ ֆիլմ եւ կարճամետրաժ ֆիլմ տեսակների, 4) դեբյուտային ֆիլմ, մանկական ֆիլմ եւ էքսպերիմենտալ ֆիլմ քվոտաների: 4. Պետական ֆինանսավորման համար նախատեսված միջոցները մինչեւ շահառուներին կամ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին հատկացնելը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը: 5. Պետական ֆինանսավորման համար նախատեսված միջոցները տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ շահառուներին չտրամադրելը հիմք չէ հաջորդ տարիների պետական բյուջեով կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման համար միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար: 6. Ազգային մարմնի ընթացիկ գործունեության, ազգային ֆիլմերի, կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները1. Պետական բյուջեի եւ դրամագլխի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով ֆիլմի տարբեր անվանակարգերում առանձին անցկացվող մրցույթների (այսուհետ` մրցույթ) արդյունքում: 2. Լիազորված պետական մարմնի հաստատած կանոնակարգի համաձայն ձեւավորվում է ֆիլմի յուրաքանչյուր անվանակարգում անցկացվող մրցույթի` հինգ անդամից բաղկացած փորձագետների հանձնախումբ, որում ընդգրկվում են` 1) լիազորված պետական մարմնի կողմից հաստատված չափորոշիչների միավորների հանրագումարով փորձագետների շտեմարանում ներառված կինոարվեստի մասնագետներից վիճակահանությամբ ընտրված երեք տեղական փորձագետ. 2) կինոարվեստի մասնագետների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների` հավասար ներգրավվածության ապահովմամբ առաջադրած թեկնածուներից խորհրդի հավանությանն արժանացած երկու օտարերկրյա փորձագետ: 3. Մրցույթներն անցկացվում են ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն տարեկան առնվազն երկու անգամ, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած այն ֆիլմարտադրողները, որոնք միաժամանակ բավարարում են հետեւյալ բոլոր պայմաններին. 1) սցենարի հիմքի վրա ֆիլմարտադրություն իրականացնելու իրավունքի առկայություն, 2) ստեղծագործական խմբում Հայաստանի Հանրապետության քաղաքացու առկայություն: 4. Մրցույթին չեն կարող մասնակցել այն ֆիլմարտադրողները, որոնք պետական բյուջեի կամ դրամագլխի միջոցների հաշվին ֆինանսավորում են ստացել երկու ֆիլմի նախագծերի համար եւ այդ ֆիլմերից ոչ մեկը չի մասնակցել առնվազն երեք միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրի կամ վերջին ֆինանսավորումից հետո չի անցել երեք տարի: 5. Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվում են հետեւյալ չափանիշներով` 1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը. 2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը. 3) ֆիլմի նախագծի իրականացվելիության ներուժը. 4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը. 5) ֆիլմի առաջխաղացման եւ հանրությանը ներկայացման հեռանկարը: 6. Մրցույթի եւ ֆիլմի նախագծերի պաշտպանության (փիչինգի) արդյունքների հիման վրա փորձագետների հանձնախումբը հաստատում է այն ֆիլմարտադրողների ցանկը, որոնց հետ կարող են կնքվել ֆինանսավորում հատկացնելու պայմանագրեր:
|
|
|
Post by kinoket on Jun 26, 2020 15:57:12 GMT
Առաջարկում ենք անդրադառնալ այս հոդվածի 1-ին և 5-րդ՝ կետերին ինչպես առանձին վերցրած, այնպես էլ համակցված տարբերակով: Շատ ողջյունելի և անհրաժեշտ քայլ է պոտենցիալ ֆիլմարտադրողներին առաջարկել այդ 20%-ի վերադարձը, բայց եկեք չմոռանանք, որ ի դեմս Վրաստանի, տարածաշրջանում մենք ունենք շատ ուժեղ մրցակից: Թվում է թե ֆիլմարտարողին առաջարկվող պայմանները և Հայաստանում և Վրաստանում համարժեք են՝ նույն %-ը, նկարահանման շատ նման միջավայրեր և այլն, բայց մի շատ կարևոր գործոն կա ի օգուտ Վրաստանի, դա ֆիլմարտադրության համար անհրաժեշտ մասնագետների և նյութատեխնիկական անհամեմատ հագեցած բազայի առկայությունն է: Սա նշանակում է, որ 70-30 կամ 60-40 տոկոսային հարաբերությամբ, մեծ հավանականությամբ պոտենցիալ ներդրողը ընտրությունը կկատարի ի օգուտ Վրաստանի: Առաջարկում ենք այս տարբերությունը կոնպենսացնելու նպատակով, օտարերկրյա ֆիլմարտադրողների համար ներդրումների վերադարձի տոկոսային շեմը բարձրացնել մինչև 25%, գոնե առաջիկա 3 տարվա համար: Ինչ վերաբերում է առնվազն 100 մլն սահմանված շեմին, որի դեպքում նոր տրվում է հավաստագիր: Բերենք մի քանի օրինակ՝ չի բացառվում չէ՞ որ դրսից լինի որևե նախագիծ, որի բյուջեն ասենք 85 մլն է, ինչու՞ այն գնա Վրաստան, կամ 3 նախագիծ, մեկը՝ 40 մլն դոկումենտալ, 2-ը՝ 25 և 35 մլն բյուջեով ասենք կարճամետրաժ ֆիլմեր, ինչու՞ այդ գումարները չգան հայաստան: ԵՒ վերջապես, չէ որ օրենքը միտված է ընդհանուր՝ հայաստանյան ֆիլմարտադրության զարգացմանը, ի՞նչ տարբերություն պետության համար, այդ 100 մլն-ը ներդնում է օտարերկրյա ֆիլմարտադրողը, թե՞ հայկական ֆիլմարտադրողը, ով առանց պետական աջակցության նկարահանում է ազգային ֆիլմի կարգավիճակ ունեցող ֆիլմ: Եթե 5-րդ կետի համաձայն, անկախ ֆիլմի բյուջեից, կինոթատրոնին ազգային ֆիլմի ցուցադրման դեպքում տրվում է աջակցություն 10%-ի չափով (քանի որ մյուս 10%-ը նա վերադաձնում է ազգային ֆիլմի դրամագլխին), նույն տրամաբանությամբ աջակցություն պետք է ստանա նաև հայկական ֆիլմարտադրողը: Ըստ այդմ առաջարկում ենք քննարկել ցանկություն-հնարավորություն հերթականությամբ հետևյալ տարբերակները՝ ա) վերացնել հավաստագիր տրամադրելու համար նախատեսված շեմը բ) կամ՝ իջեցնել այդ շեմը առնվազն մինչև 15-20 մլն գ) կամ՝ մինչև 100 մլն՝ վերադարձը սահմանել 20%, 100 մլն և ավելի՝ 25% Շնորհակալություն
|
|
|
Post by kinoket on Jun 27, 2020 12:44:24 GMT
Հարց հոդված 20-ի 6-րդ կետի վերաբերյալ՝ (6. Ազգային մարմնի ընթացիկ գործունեության, ազգային ֆիլմերի, կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի այլ միջոցների հաշվին) Արդյո՞ք սա նշանակում է, որ տվյալ տարվա բյուջետային ծախսերի առնվազն 0,1 տոկոսի չափով նախատեսվող պետական ֆինանսավորումը բացառապես տրամադրվելու է միայն և միայն ֆիլմարտադրողներին:
|
|
|
Post by kinoket on Jun 28, 2020 18:06:38 GMT
Ցանկանում ենք անդրադառնալ 21 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի մեր կարծիքով միմյանց հակասելու հանգամանքին:
Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները
3. Մրցույթներն անցկացվում են ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն տարեկան առնվազն երկու անգամ, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած այն ֆիլմարտադրողները, որոնք միաժամանակ բավարարում են հետեւյալ բոլոր պայմաններին.
4. Մրցույթին չեն կարող մասնակցել այն ֆիլմարտադրողները, որոնք պետական բյուջեի կամ դրամագլխի միջոցների հաշվին ֆինանսավորում են ստացել երկու ֆիլմի նախագծերի համար եւ այդ ֆիլմերից ոչ մեկը չի մասնակցել առնվազն երեք միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրի կամ վերջին ֆինանսավորումից հետո չի անցել երեք տարի:
Հասկանալի և ողջյունելի է պետություն-ֆիլմարտադրող համագործակցության արդյունավետության գնահատման չափորոշիչի(ների) սահմանումը, սակայն կարող են լինել շատ տարբեր իրավիճակներ, երբ 4-րդ կետում սահմանված չափորոշիչը չի կարող առավել ճշգրիտ գնահատել ֆիլմի կամ արտադրողի արդյունավետությունը: Բերենք մի քանի օրինակ՝ Ի՞նչպես վարվել, երբ ֆիլմարտադրողը ցանկանում է սկզբի համար մասնակցել կոնկրետ որևէ A կարգի փառատոնի, որը տեղի է ունենալու ենթադրենք 10 ամիս հետո, և ֆիզիկապես չի հասցնում մասնակցել այլ փառատոնների: Կամ, ի՞նչպես վարվել, եթե ֆիլմը հայնտվի համաշխարհային (VOD) հարթակներից մեկում, ասենք՝ NETFLIX կամ HBO, մի կողմից դա շատ բարձր նշաձող է, մյուս կողմից էլ արգելափակվում է ֆիլմի փառատոնային կյանքը: Կարելի է բերել այլ բազմաթիվ օրինակներ ևս... Մեր կարծիքով, կա նաև տեխնիկական անհամապատասխանություն՝ 3-րդ կետի համաձայն, ֆիլմարտադրողը իրավունք ունի 6 ամիսը մեկ դիմել ազգային մարմնին պետական աջակցության համար: Բոլորին է հայտնի, որ մեկ լիամետրաժ (որոշ դեպքերում նաև դոկումենտալ) ֆիլմ, բնականոն ընթացքով ավարտին հասցնելու համար մոտավոր անհրաժեշտ է 2 տարի, եթե գումարենք նաև փառատոնային կյանքը, կտևվի մոտ 3 տարի, փաստացի ստացվում է, որ մինչ առաջին ֆիլմը պատրաստ կլինի այս չափորոշիչով գնահատման, այդ ընթացքում նույն ֆիլմարտադրողը իրավունք կունենա դիմել ազգային մարմնին (համաձայն 3-րդ կետի) ևս առնվազն 4 անգամ, 6 ամիսը մեկ պարբերականությամբ: Այստեղ առաջանում է խիստ անհամատեղելիություն ֆիլմերի պատրաստման իրական ժամանակացույցերի և 4-րդ կետով ամրագրված սահմանափակումների միջև:
Հաշվի առնելով վերոնշյալը, կարծում ենք, որ, որպեսզի չափորոշիչը(ները) լինեն առավել ճկուն, չպետք է ամրագրվեն օրենսդրական դրույթներով, այլ սահմանվեն կանոնակարգով՝ փոխանցելով այդ լիազորությունը ազգային մարմնին:
|
|
|
Post by Arevik on Jun 28, 2020 23:24:32 GMT
Այո, տրամադրվելու է կինո նախագծերին: Հարց հոդված 20-ի 6-րդ կետի վերաբերյալ՝ (6. Ազգային մարմնի ընթացիկ գործունեության, ազգային ֆիլմերի, կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի այլ միջոցների հաշվին) Արդյո՞ք սա նշանակում է, որ տվյալ տարվա բյուջետային ծախսերի առնվազն 0,1 տոկոսի չափով նախատեսվող պետական ֆինանսավորումը բացառապես տրամադրվելու է միայն և միայն ֆիլմարտադրողներին:
|
|
|
Post by armineanda on Jul 5, 2020 13:47:42 GMT
Հարգելի Կինոկետ,
Շնորհակալ ենք Հոդված 21.3 և 21.4 հետերին ուղղված հարցի համար: Փառատոնային պահանջ ոչ մի դեպքում չի կարող դրվել պրեմիերա չունեցած և պրեմիերայի օրվանից` փառատոնային 2 տարին չլրացրած ֆիլմերին: Եթե փառատոնային կյանքի շրջանը չի ավարտվել, նրան պահանջ չի կարող ներկայացվել` մասնակցության ապացույցի մասին: Ինչ վերաբերվում է vod հարթակներին, կքննարկենք դրա տվյալ համատեքստում նրա կարևության հարցը:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 12:41:25 GMT
ԳԼՈՒԽ 6 ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Հոդված 19. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ նախահաշվային արժեքով ֆիլմարտադրություն իրականացելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ հավաստագիր եւ դրա հիման վրա ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունները ձեռք բերել նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով:
Նկատառում՝ Անհրաժեշտ է սահմանվող շեմերը ճկունացնել, որպեսզի տարածաշրջանում մրցակցությունից դուրս չմնանք: Առաջարկում ենք սահմանաչափը սկսվի առնվազն 50 միլիոնից և տոկոսը դրվի աճողականության համամասնությամբ: Իսկ 100 և ավելի միլիոնի դեպքում սահմանվեն տարբեր տոկոսաչափեր: Նվազագույնը անհրաժեշտ է սահմանել 10 տոկոս:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 12:42:53 GMT
Հոդված 19. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը
2. Մատակարարի հաշվետու եւ դրան հաջորդող տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է հավաստագրի հիման վրա մատուցած ծառայությունների մասով չստացած եկամտի (նվազագույն շահավետ գնի եւ իրացման գնի տարբերության) 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ ծառայությունների նվազագույն շահավետ գնի 20 տոկոսը:
Հիշեցում՝
Եթե նախորդ՝ 1. կետը փոփոխության ենթարկվի, այս կետը պետք է համապատասխանեցնել նախորդին:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 12:44:03 GMT
Հոդված 19. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը
6. Ազգային ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ բնօրինակ պատճենի եւ ֆիլմի հետ կապված փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Նկատառում և հարցադրում՝
Այս կետը հասկանալի չէ շարադրված: Ի՞նչ ավելացված արժեքի հարկի մասին է խոսքը, որտեղի՞ց գոյացած և ո՞ւմ է այն վերաբերում:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 12:44:54 GMT
Հոդված 20. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումը
Նկատառում՝
Կարծում ենք՝ հոդվածի շարադրանքից պարզվում է, որ «կինեմատոգրաֆիայի ոլորտ» ասելով՝ հեղինակները նկատի են ունեցել ֆիլմարտադրությունը, որն իր մեջ չի ընդգրկում կինեմատոգրաֆիայի ամբողջ ոլորտը: Հետևաբար պետք է կա՛մ «կինեմատոգրաֆիա» տերմինը փոխվի «ֆիլմարտադրություն» տերմինով, կա՛մ հոդվածի կետերի բովանդակությունները պետք է ընդլայնվեն և ընդգրկեն ամբողջ կինեմատոգրաֆիայի ոլորտը:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 12:45:47 GMT
Հոդված 20. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումը
2. Պետական ֆինանսավորման նպատակով յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում է միջոցների հատկացում` տվյալ տարվա բյուջետային ծախսերի առնվազն 0,1 տոկոսի չափով:
Նկատառում և հարցադրում՝
Բովանդակությունը հստակ չէ, թե խոսքը ո՞ր բյուջեի մասին է՝ ՀՀ պետությա՞ն, թե՞ լիազորված պետական մարմնի:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 12:48:46 GMT
Հոդված 20. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումը 3. Պետական ֆինանսավորումն իրականացվում է ֆիլմի առանձին կատեգորիաների համար հաստատված մասնաբաժինների եւ սահմանաչափերի համաձայն, որոնք սահմանում է կառավարությունն` ըստ. 1) ֆիլմի զարգացման, արտադրության, հետարտադրության եւ ֆիլմը հանրությանը ներկայացման փուլերի, 2) առավելագույն եւ նվազագույն չափով մասնակցության կարգավիճակի, 3) լիամետրաժ ֆիլմ եւ կարճամետրաժ ֆիլմ տեսակների, 4) դեբյուտային ֆիլմ, մանկական ֆիլմ եւ էքսպերիմենտալ ֆիլմ քվոտաների:
Նկատառում.
1. «էքսպերիմենտալ ֆիլմ հասկացությունը» տարրալուծվում է բոլոր ֆիլմերի մեջ, այդ թվում և հատկապես՝ դեբյուտների: Բացի այդ, չի բացառվում, որ ընդհանուր հիմունքներով ֆիլմը կամ մանկական թեմայով ֆիլմը նույնպես էքսպերիմենտալ լինի: Հետևաբար կարծում ենք,որ «էքսպերիմենտալ ֆիլմ» առանձնացված, հատուկ քվոտա տալու անհրաժեշտություն չկա:
2.Թվարկումների մեջ անհրաժեշտ է ավելացնել անիմացիոն, խաղարկային և վավերագրական անվանակարգեր, պետական և ազգային նշանակություն ունեցող թեմատիկ ֆիլմեր:
Առաջարկվող տարբերակ՝
Առաջարկում ենք 20-րդ հոդվածի 3-րդ կետը ձևակերպել հետևյալ խմբագրմամբ՝
3. Ֆիլմարտադրությանը պետական ֆինանսավորումն իրականացվում է ֆիլմերի առանձին կատեգորիաների համար հաստատված մասնաբաժինների եւ սահմանաչափերի համաձայն, որոնք սահմանում է կառավարությունը` ըստ.
1) անիմացիոն, խաղարկային և վավերագրական անվանակարգերի, 2) լիամետրաժ ֆիլմ եւ կարճամետրաժ ֆիլմ տեսակների, 3) Ֆիլմարտադրության փուլերի՝ ֆիլմի զարգացման, արտադրության, հետարտադրության եւ հանրությանը ներկայացման, 4) պետական ֆինանսավորման առավելագույն եւ նվազագույն չափով մասնակցության կարգավիճակի, 5) դեբյուտային ֆիլմ, մանկական ֆիլմ, պետական և ազգային նշանակություն ունեցող թեմատիկ ֆիլմ քվոտաների:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 12:50:48 GMT
Հոդված 20. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումը
Առաջարկություն՝
Կարծում ենք, որ 4-րդ կետից հետո և 5-րդ կետից առաջ, անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ առանձին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
Ընթացիկ տարում դրամագլուխն ամբողջությամբ չհատկացվելու դեպքում գումարի տարբերությունը չպետք է ետ հանձնվի պետբյուջե, այլ պետք է կուտակվի և ծախսվի հաջորդիվ:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 12:52:34 GMT
Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները
1. Պետական բյուջեի եւ դրամագլխի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով ֆիլմի տարբեր անվանակարգերում առանձին անցկացվող մրցույթների (այսուհետ` մրցույթ) արդյունքում:
Նկատառում ՝
Կարծում ենք, որ «կինեմատոգրաֆիայի ոլորտ» ասելով՝ հեղինակները նկատի ունեն ֆիլմարտադրությունը, հետևաբար առաջարկում ենք օգտագործել «ֆիլմարտադրություն» հասկացությունը:
Առաջարկվող տարբերակը՝
1. Պետական բյուջեի եւ դրամագլխի միջոցների հաշվին ֆիլմարտադրության ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով՝ ֆիլմի տարբեր անվանակարգերում առանձին անցկացվող մրցույթների (այսուհետ` մրցույթ) արդյունքում:
|
|
|
Post by Armcinema on Aug 20, 2020 13:03:59 GMT
Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները 2. Լիազորված պետական մարմնի հաստատած կանոնակարգի համաձայն ձեւավորվում է ֆիլմի յուրաքանչյուր անվանակարգում անցկացվող մրցույթի` հինգ անդամից բաղկացած փորձագետների հանձնախումբ, որում ընդգրկվում են` 1) լիազորված պետական մարմնի կողմից հաստատված չափորոշիչների միավորների հանրագումարով փորձագետների շտեմարանում ներառված կինոարվեստի մասնագետներից վիճակահանությամբ ընտրված երեք տեղական փորձագետ. 2) կինոարվեստի մասնագետների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների` հավասար ներգրավվածության ապահովմամբ առաջադրած թեկնածուներից խորհրդի հավանությանն արժանացած երկու օտարերկրյա փորձագետ:
Նկատառում՝ Ընդհանուր առմամբ, Օրենքը պետք չէ ծանրաբեռնել կանոնակարգային կետերով, իսկ փոփոխության անհրաժեշտության դեպքում ամեն անգամ մտցնել ԱԺ քննարկման: Հիմնականում՝ մեկ-երկու նախադասությամբ պետք է տալ մրցույթի անցկացման կարգի կարևոր սկզբունքը, իսկ փիչ, փիչինգ, պաշտպանություն, թե զրույց-պարզաբանում, սա արդեն էական չէ: Օրենքում կարելի է նշել, որ նախագծերի գնահատման չափորոշիչների մասին Կանոնակարգը ներկայացնում է Ազգային մարմինը, հաստատում է պետական լիազորված մարմինը: Իսկ այն հարցերը, թե ինչպես է ձևավորվում, քանի հոգուց է բաղկացած փորձագետների հանձնախումբը և ովքեր են ընդգրկվում այդ հանձնախմբում, կարծում ենք, կանոնակարգային են, ոչ թե օրենքի մեջ ամրագրվող: Եվ եթե կանոնակարգը հաստատում է լիազորված մարմինը, բնական է, որ այդ կանոնակարգի հաստատումով, հաստատվում են նաև նրանում ընդգրկված բոլոր հոդվածները և չափորոշիչները: Առանձին կետով գրել «լիազորված պետական մարմնի կողմից հաստատված չափորոշիչների միավորների..» մասին, տպավորություն է ստեղծվում, որ այդ չափորոշիչները կանոնակարգից դուրս են, առանձին են հաստատվում:
Եթե, այնուամենայնիվ, որոշում կայացվի դրանք նույնպես նշել, ապա ճիշտ կլինի, որ Լիազորված պետական մարմնի կողմից մրցույթի կանոնակարգի հաստատման մասին առանձին կետ լինի: Այս կետի շարադրանքից հասկացվում է, որ յուրաքանչյուր անվանակարգի մրցույթ առանձին հանձնախումբ է ունենում: Հետևաբար՝
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝
Առաջարկում ենք այս կետի 1) և 2) ենթակետերը ընդհանրապես հանել:
ՄԵՆԱԲԱՆՈՒՄ՝ 2) ենթակետն ամբողջությամբ անթույլատրելի է, որ խմբային շահ ներկայացնող ՀԿ-ն թեկնածու առաջադրի և իր ուղարկած մարդու միջոցով իր նախագծերը առաջ մղի:
1) Կարծում ենք, որ չի կարելի քվոտաներ տալ ՀԿ-ներին և օտարերկրյա մասնագետներին: Այդպիսով սահմանափակվում են ունենալիք լայն հնարավորությունները: Գոնե անհրաժեշտ է ընդհանուր գրել ՝ վիճակահանությամբ ընտրված 5 տեղական և օտարերկրյա փորձագետ: Հետևաբար այս ենթակետը անգամ չհանելու դեպքում, պետք է քվոտավորված պարտադիր պայմանը հանել և ենթակետը պետք է շարադրվի միացյալ, հետևյալ կերպ՝
Առաջարկվող հնարավոր տարբերակներ՝
Լիազորված պետական մարմնի կողմից հաստատվում է մրցույթի կանոնակարգը, որի համաձայն յուրաքանչյուր անվանակարգի համար ստեղծվում է փորձագետների առանձին հանձնախումբ: Մրցույթի կանոնակարգում սահմանված չափորոշիչների միավորների հանրագումարով փորձագետների շտեմարանում ներառված մասնագետներից վիճակահանությամբ ընտրվում է հինգ տեղական և օտարերկրյա փորձագետ:
|
|